Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բոդրումում սիրիացի փախստականներին տեղափոխող նավ է խորտակվել

Բոդրումում սիրիացի փախստականներին տեղափոխող նավ է խորտակվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորտակվել է Թուրքիայի տարածքից ապօրինի ճանապարհով Հունաստան անցնել ցանկացող սիրիացի փախստականներին տեղափոխող հերթական նավը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անատոլու» գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել թուրքական Բոդրումի ափերի մոտ:

Փախստականներին տեղափոխող նավի խորտակման պատճառ են հանդիսացել հորդառատ անձրևն ու փոթորիկը: Նավի վրա գտնվող 17 անձանցից ոմանք կարողացել են ափ հասնել սեփական ուժերով, իսկ նրանցից ոմանց ափ են դուրս բերել կատարվածը նկատած քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել փրկարար և ոստիկանական ծառայությունների աշխատակիցները, որոնք, սակայն, չեն կարողացել փրկել 2 երեխայի, ովքեր ջրահեղձ են եղել: 15 փրկվածները տեղափոխվել են Բոդրումի հիվանդանոց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]