Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում մեկնարկել են Ծննդյան տոներին նախորդող սպառավաճառքները

ԱՄՆ-ում մեկնարկել են Ծննդյան տոներին նախորդող սպառավաճառքները

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի խոշորագույն առեւտրական ցանցերի հարյուրավոր խանութներ նոյեմբերի 26-ի երեկոյան բացել են իրենց դռները՝ չնայած այստեղ նշվող Գոհաբանության օրվա առթիվ հանգստյան օրվան: Երկրում մեկնարկում Է Ծննդյան տոներին նախորդող սպառավաճառքների եւ վիթխարի զեղչերի սեզոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պաշտոնապես այն սկսվում Է այսպես կոչված «սեւ ուրբաթից», սակայն մանրավաճառների ճնշող մեծամասնությունը, ինչպիսիք են Macy's-ը, Target-ը, Kohl's-ը, J.C. Penney-ը եւ Sears-ը, ավանդաբար որոշել են չսպասել վաղվա օրվան՝ միլիոնավոր ամերիկացիների թույլ տալով չափազանց ցածր գներով իրենց անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերել արդեն նոյեմբերի 26-ին:  

Բուն «սեւ ուրբաթ օրը» զեղչերը սովորաբար հասնում են 90 տոկոսի: Սակայն շատ խանութներ մտադիր են լիարժեք «սեւ հանգստյան օրեր» կազմակերպել՝ հայտարարելով մինչեւ երկուշաբթի գների բազմակի իջեցման մասին: 

Ըստ կանխատեսումների՝ միայն նոյեբերի 26-ին՝ խանութները բացելու պահից մինչեւ կեսգիշեր, ԱՄՆ-ի բնակիչներն սպառավաճառքների ընթացքում կծախսեն շուրջ 3,8 միլիարդ դոլար, ինչը 19 տոկոսով ավելի Է անցյալ տարվա համեմատությամբ: Բուն «սեւ ուրաթ օրը», մասնագետների սպասումներով՝ ամերիկացիներն ընդհանուր առմամբ կծախսեն 8,8 միլիարդ դոլար, ընդ որում այս տվյալները չեն ներառում առցանց-վաճառքները:        

ԱՄՆ-ում ինտերնետ-գնումների իսկական բումն սպասվում Է այսպես կոչված «կիբեռերկուշաբթի», որն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 30-ին: Այդ օրը երկրի գործնականում բոլոր խոշոր առցանց-խանութներն իրենց ապրանքները կվաճառեն ջրի գնով: Անցյալ տարի «կիբեռերկուշաբթի օրն» իրացվել Է ավելի քան 80 միլիարդ դոլարի ապրանք:        

2014 թվականին, ԱՄՆ-ի Մանրածախ առեւտրի ֆեդերացիայի տվյալներով՝ «սեւ ուրբաթ» եւ դրան հաջորդած հանգստյան օրերին խանութներ են այցելել 133 միլիոն ամերիկացիներ: Այս տարի, ըստ որոշ կանխատեսումների՝ նրանց թիվը կարող Է հասնել 135 միլիոնի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]