Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թոմաս Տուխելը զարմացած է «Կրասնոդար»-ի խաղից

Թոմաս Տուխելը զարմացած է «Կրասնոդար»-ի խաղից

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գոհ չէ Եվրոպայի լիգայի 5-րդ տուրում դորտմունդյան ակումբի խաղից:

«Մենք բավականին լուրջ նախապատրաստվել էինք «Կրասնոդար»-ի հետ խաղին: Բոլորի համար ակնհայտ էր, որ «Բորուսիա»-ն տիրում էր նախաձեռնությանը խաղի 90 րոպեների ընթացքում, սակայն հաջողությունը «Կրասնոդար»-ի կողմն էր: Մեզ համար անսպասելի էր, որ այս թիմը կարող էր նման հաջողությամբ հանդես գալ: Նրանք արժանի էին այս հաղթանակին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Տուխելը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն նվազագույն հաշվով զիջեց «Կրասնոդար»-ին։ Ռուսաստանյան թիմը հաշվի մեջ առաջ անցավ հենց խաղի մեկնարկին։ Նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Պավել Մամաևը։ Առաջին խաղակեսում, չնայած ունեցած հնարավորություններին, «Բորուսիա»-ն չկարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը։ Երկրորդ կեսում ևս կորցրածը հետ բերել չհաջողվեց, և դորտմունդյան ակումբը պարտվեց 0-1 հաշվով։ Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]