Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆուտբոլի «Red Eagles» երկրպագուների ակումբը ցանկանում է հանդիպել Ռուբեն Հայրապետյանի հետ

Ֆուտբոլի «Red Eagles» երկրպագուների ակումբը ցանկանում է հանդիպել Ռուբեն 
Հայրապետյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի երկրպագուների «Red Eagles» ակումբը ցանկություն է հայտնել հանդիպել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, երկրպագուները հանդես են եկել հայտրարությամբ, որում մասնավորապես ասված է. «Շուրջ 2 ամիս է, ինչ ավարտվել է Եվրո-2016-ի ընտրական փուլը, համենայն դեպս մեզ համար, սակայն դժվար թե գտնվի մեր հավաքականով ու մեր ֆուտբոլով հետաքրքրվող մեկը, ով ասի, թե ամեն ինչ մոռացված է ու պետք չէ փնտրել պատասխաններ ֆուտբոլային խայտառակության համար: Խմորումներ հավաքականի ներսում, փորձառու, սակայն անկարող ու անարդյունավետ մարզչի փոփոխություն անփորձ ու էլի անարդյունք մարզչով, առաջատար ֆուտբոլիստների անընդհատ կրկնվող վնասվածքներ, ֆուտբոլիստների կողմից հանդիպում վաճառելու խայտառակ լուրեր, ֆուտբոլասերների զայրույթ. արդյունքում երկու տարի առանց հաղթանակների, վատագույն ընտրական փուլ հավաքականի պատմության ընթացքում, վաստակած 2 միավոր, ընտրական փուլի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնական ու նորից Եվրոպայի առաջնությանը մասնակցելու երազանք: Այս ամենը ունի պատճառներ, որոնց մասին մենք` ֆուտբոլասերներս, պետք է իմանանք պատասխաններ, իսկ դուք` ֆուտբոլային չինովնիկներ, պետք է անեք հետևություններ: Ֆուտբոլի ազգային հավաքականի «Red Eagles » ֆան ակումբը դարձել է պահանջատեր` ֆուտբոլային պահանջատեր` ցույց տալով, որ ֆուտբոլը հասարակական երեւույթ է ու պատկանում է հասարակությանը։ Ֆուտբոլը հնարավոր չէ սեփականաշնորհել ու փակ պահել դռները ֆուտբոլային հանրության համար: ՀՖՖ նախագահ պարոն Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ Ֆուտբոլային պատասխանատուներից պահանջում ենք հանդիպում, թափանցիկ մեկնաբանումներ լրատվամիջոցների ներկայությամբ, հարց ու պատասխան ֆան շարժման հետ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]