Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԳ նախարարը Ադրբեջանին խորհուրդ է տալիս գլխիվայր չշրջել իրականությունը

ԱԳ նախարարը Ադրբեջանին խորհուրդ է տալիս գլխիվայր չշրջել իրականությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, պատասխանելով ռադիոկայանի` «Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ մամլո հաղորդագրությունը, ըստ որի` Ադրբեջանի ԱԳ նախարարը Թբիլիսիում հայտարարություն է արել, թե իբր Սերգեյ Լավրովն ինչ-որ առաջարկ է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ։ Եվ ըստ Մամեդյարովի` դա նախատեսում է, թե «հարկավոր է կենտրոնանալ հայկական զինված ուժերի դուրս բերման, տեղահանված անձանց վերադարձի և ԼՂ հայկական ու ադրբեջանական համայնքների միջև շփումների հաստատման վրա» հարցին` ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է.

«Թբիլիսիում կայացած Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարի` Ձեր կողմից նշված պնդումներին, Հայաստանի արտգործնախարարը բառացիորեն ասել է հետևյալը.

«Մենք՝ այստեղ բոլոր ներկաներս, կարող ենք միայն մեր տարակուսանքը հայտնել, ինչպես դա եղավ Ռիգայի գագաթաժողովի ժամանակ, երբ Ադրբեջանը մերժեց բոլորի՝ Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների կողմից գագաթաժողովի Եզրափակիչ հռչակագրում առաջարկված ձևակերպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որը հիմնված էր եռանախագահող երկրների ղեկավարների հայտնի հայտարարությունների վրա։ Դրանք, ինչպես հայտնի է, արտացոլում են մեկ ամբողջություն հանդիսացող` հիմնախնդրի կարգավորման սկզբունքները և տարրերը։ Հայտնի է համանախագահ երկրների, բնակաբար նաև` Ռուսաստանի` Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասնական մոտեցումն առ այն, որ այդ սկզբունքների և տարրերի նկատմամբ ընտրովի մոտեցումը անհնարին կդարձնի հիմնախնդրի կարգավորումը։

Պետք չէ ներկայացնել Ադրբեջանի մոտեցումները որպես եռանախագահների դիրքորոշում, առավելևս, որ այդ տարրերը և սկզբունքները հրապարակված են հինգ հայտնի հայտարարություններում։

Իսկ այն, ինչպես ներկայացնում է Ադրբեջանի արտգործնախարարը և փորձում է դա վերագրել Սերգեյ Լավրովին, այդպիսի մոտեցում Ռուսաստանի արտգործնախարարը հայկական կողմին չի արտահայտել, չեմ էլ կարծում, որ նման մոտեցում արտահայտած լինի ադրբեջանական կողմին։

Պետք չէ գլխիվայր դնել իրականությունը»»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]