1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Փյունիկ»-ը հրաժարվել է հավաք անցկացնել Թուրքիայում

«Փյունիկ»-ը հրաժարվել է հավաք անցկացնել Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է ուսումնամարզական հավաք անցկացնել Թուրքիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Փյունիկի» նախագահ Ռաֆիկ Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Վերջին շաբաթում տեղի ունեցած միջազգային իրադարձությունների հետ կապված «Փյունիկը» հրաժարվում է ձմեռային դադարի ընթացքում ուսումնամարզական հավաք անցկացնել Թուրքիայի սահմանում: Նախնական բանակցային բոլոր գործընթացները չեղյալ են համարվել: Այլընտրանքային տարբերակները քննարկվում են, որոնց մասին կլինի լրացուցիչ հայտարարություն»:

Բարձրագույն խմբի 14 տուրերից հետո «Փյունիկը» երկրորդ տեղում է իր հավաքած 29 միավորով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]