Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

«Բորուսիա»-ն պարտվեց Կրասնոդարում

«Բորուսիա»-ն պարտվեց Կրասնոդարում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն նվազագույն հաշվով զիջեց «Կրասնոդար»-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ռուսական թիմը հաշվի մեջ առաջ անցավ հենց խաղի մեկնարկին։ Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Պավել Մամաևը։

Առաջին խաղակեսում, չնայած ունեցած հնարավորություններին, «Բորուսիա»-ն չկարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը։ Երկրորդ կեսում ևս կորցրածը հետ բերել չհաջողվեց և դորտմունդյան ակումբը պարտվեց 1-0 հաշվով։ Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Դորտմունդի «Բորուսիա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 29-ին՝ Բունդեսլիգայի շրջանակներում մրցելով «Շտուտգարդ»-ի հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]