Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նաղդալյանը կոչ է անում չշտապել ենթադրություններ անել վնասազերծված հանցավոր խմբի շարժառիթների մասին

 Նաղդալյանը կոչ է անում չշտապել ենթադրություններ անել վնասազերծված հանցավոր խմբի 
շարժառիթների մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կոչ է անում զինվել համբերությամբ և սպասել պատկան մարմինների հավելյալ տեղեկատվությանը Երևանում վնասազերծված հանցավոր խմբի մասին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Նաղդալկյանը կոչ արեց չշտապել ենթադրություններ անել այդ խմբի շարժառիթների մասին:

«Ես կարծում եմ, որ որևէ մեկի կողմից կոռեկտ չի լինի ենթադրություններ անել այդ խմբի շարժառիթների մասին, քանի դեռ չկա պաշտոնական տեղեկատվություն: Սոցիալական ցանցերում, տարբեր այլ վայրերում քննարկումները լուրջ չեն, և քանի դեռ չկա պաշտոնական տեղեկատվություն, որևէ մեկը չի կարող ասել, թե իրականում որն է եղել նրանց շարժառիթը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այդ խմբի շարժառիթները քաղաքական են եղել:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանի պատկան մարմինները իրականում շատ բարձր մակարդակի աշխատանք են կատարվել, որի շնորհիվ հաջողվել է առանց զոհերի և միջադեպերի վնասազերծել հանցավոր խմբին: Նաղդալյանի խոսքով՝ այս գործողությունը ևս մեկ անգամ վերահաստատում և ամրապնդում  է ՀՀ նախագահի այն խոսքերը, որ Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն ապահով զգա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]