Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մեկնարկեց Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեաթերթիկների տպագրությունը

 Մեկնարկեց Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեաթերթիկների 
տպագրությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Տիգրան Մեծ» տպագրատանը նոյեմբերի 26-ին` ժամը 20:25-ից, մեկնարկեց դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեաթերթիկների տպագրությունը: Տպագրատանը պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցերին` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ տպագրությունը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 3-ին:  

«Այդ օրը մենք արդեն կսկսենք քվեաթերթիկների առաքումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ»,- ընդգծեց նա: Մուկուչյանը հավելեց, որ մեկ վերջնական պատրաստի քվեաթերթիկի արժեքը կկազմի հինգ դրամ: Այն ունի հատուկ պաշտպանություն: «Քվեաթերթիկները տպագրվում են քվեարկողների ընդհանուր թվի, օրենքով սահմանված կարգով, մինչև երեք տոկոս ավելի քանակով, որին համարժեք էլ որոշվել է այն քանակը, որով կազմակերպվել է քվեաթերթիկների տպագրումը»,- տեղեկացրեց Մուկուչյանը` մանրամասնելով, որ ընտրողների ընդհանուր թիվը հրապարակվել է նոյեմբերի 26-ին:

ԿԸՀ նախագահը նաև տեղեկացրեց, որ տպագրման ավարտից անմիջապես հետո դրանք կառաքվեն 41 ընտրատարածքներ, որտեղ արդեն կիրականացվի բաշխում ըստ տեղամասային կենտրոնների, և արդեն քվեարկությունից մեկ օր առաջ քվեաթերթիկները կտրամադրվեն տեղամասային կենտրոններին, որից հետո կսկսվի քվեաթերթիկների ստորագրումը: Նա նկատեց, որ քվեաթերթիկների տպագության գործընթացը փորձ է արվել կազմակերպել առավելագույնս թափանցիկ և տպագրության ժամանակ ոստիկանությումնը շուրջօրյա ծառայությամբ կապահովի գործընթացի անվտանգությունը:

ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում սահմանել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը: Հաստատվել է նաև հանրաքվեի քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]