Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում «Մերսեդես»-ների բախման հետևանքով զոհվել է մեկ մարդ

Երևանում «Մերսեդես»-ների բախման հետևանքով զոհվել է մեկ մարդ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 26-ին` ժամը 19.10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Բաբաջանյան-Անդրանիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես E» մակնիշի 34 TQ 695 պետհամարանիշի (վարորդի ինքնությունը պարզել չի հաջողվել) և «Մերսեդես C-200» մակնիշի 10 SL 745 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Գ.,1959թ. ծնվ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես E» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում զոհվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ. Գ.-ը դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել «Մալաթիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]