Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Թուրքական հոսքի» հետ կապված որոշումներ դեռևս չկան. Նովակ

«Թուրքական հոսքի» հետ կապված որոշումներ դեռևս չկան. Նովակ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրքական հոսք» ծրագրի հետ կապված հստակ որոշումներ դեռևս չկան, առաջարկությունները պետք է մշակվեն ՌԴ կառավարության կողմից մոտ ժամանակներս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով TASS-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Այժմ հստակ որոշումներ չկան: Այսօր կառավարության ղեկավարը գործադիրի նիստում հանձնարարել է դիտարկել և առաջարկություններ ներկայացնել հատուկ տնտեսական միջոցառումների օրենքի հետ կապված: Նման առաջարկություններ կմշակվեն մոտ ժամանակներս, և այդ ժամանակ հնարավոր կլինի վերջնականորեն ասել` ինչպիսի որոշումներ կհաստատի կառավարությունն այդ օրենքի շրջանակում»,- ասել է նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]