1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեկնարկեց «Մեր տունը» խորագրով համահայկական դրամահավաք 2015-ը. ՈՒՂԻՂ

 Մեկնարկեց «Մեր տունը» խորագրով համահայկական դրամահավաք 2015-ը. 
ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ժամանակով ժամը 22:00-ից Լոս-Անջելեսում մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն 2015-ը, որի գլխավոր նպատակն է բնակարաններով ապահովել 5 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին: «Մեր տունը» խորագրով համահայկական դրամահավաք 2015-ին ներդրում կարող է ունենալ յուրաքանչյուր ոք` նպաստելով Հիմնադրամի նախաձեռնած բնակարանաշինությանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` մինչ առավոտյան ժամը 10:00-ն ացնկացվող հեռուտարամաթոնին նվիրատվություն կարելի է կատարել հաղորդագրություն ուղարկելով 8000 կարճ համարին, կամ զանգահարելով 090008000 («ՎիվաՍելՄՏՍ», «Բիլայն», «Օրանժ Արմենիա», «Յուքոմ», «Ռոստելեկոմ») (նոյեմբերի 1-30-ը)` նվիրաբերելով 500 ՀՀ դրամ: Հնարավոր է գումար տրամադրել` այցելելով Հայփոստի ցանկացած բաժանմունք (նոյեմբերի 1-30-ը), այցելելով Հիմնադրամի գործադիր վարչություն (շուրջ տարի), Ձեր բանկից փոխանցում կատարելով Հիմնադրամի` ՀՀ Կենտրոնական բանկի հաշվեհամարին` 103003215672 /ՀՀ դրամ/, 103003615673 (ԱՄՆդոլար) (շուրջ տարի),առցանց` https://donate.himnadram.org (շուրջ տարի):

Հեռուստամարաթոն 2014-ին հանգանակվել էր ավելի քան 12 մլն դոլար:

Տարվա գլխավոր դրամահավաք-միջոցառումը հեռարձակվում է Հայաստանի Հանրային, Արմենիա, Շանթ, Երկիր Մեդիա հեռուստաալիքներով և ինտերնետային կապով` www.himnadram.org եւ www.armeniafund.org կայքերի միջոցով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնվել է 1992թ. մարտի 3-ին` Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում բարեսիրական օգնության եւ ենթակառուցվածքների զարգացման նպատակով: Այն աշխարհում ներկայանում է իր 25 գրասենյակներով:

ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄԸ`Yerkirmedia-ի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]