1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսում

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 24-ին և 25-ին հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսում հայկական համայնքի քաղաքական, տնտեսական և հոգևոր ոլորտների մի շարք ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հնչակյան և Ռամկավար ազատական կուսակցությունների ներկայացուցիչների հետհանդիպումներում վարչապետը բարձր է գնահատել նրանց դերը հայապահպանության և ազգային նշանակության այլ հարցերիլուծման ուղղությամբ կատարվող քայլերում:

Կողմերը քննարկել են համահայկական կարևորության և Արցախիանվտանգությանն ու տնտեսական զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կուսակցությունների ներկայացուցիչներըպատրաստակամություն են հայտնել աջակցել Արցախի զարգացման գործին, այդ թվում՝ «Հայաստան» համահայկականհիմնադրամի «Մեր տունը» ծրագրին, որը նպատակ ունի բնակարաններով ապահովել բազմազավակ ընտանիքներին:

Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում կազմակերպված ընդունելության ժամանակԱրայիկ Հարությունյանը ներկայացրել է ռազմաքաղաքական և տնտեսական ընթացիկ իրավիճակն Արցախում, ինչպես նաև՝առաջիկա տարիների հիմնական ծրագրերը: ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը և Լոս ԱնջելեսումՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը հորդորել են ներկաներին ակտիվ մասնակցություն բերել «Հայաստան»համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին:

Վարչապետն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարան՝ հանդիպել թեմիառաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: Ա. Հարությունյանը հանդիպումներ է ունեցել նաև մի խումբ բարերարներիհետ, նրանց հետ քննարկել համագործակցության հնարավորությունները: Նոյեմբերի 26-ին վարչապետ Հարությունյանը մասնակցելու է ամենամյա հեռուստամարաթոնին՝ դրանով եզրափակելով ԱՄՆ իրաշխատանքային այցը: Տարբեր հանդիպումների ժամանակ վարչապետին ուղեկցում էին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսՄարտիրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչՌոբերտ Ավետիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]