Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պրահայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել նախատոնական ընդունելություն

 Պրահայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել նախատոնական ընդունելություն

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 25-ին Պրահայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների ավանդական դարձած նախատոնական ընդունելությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, մասնավորապես, նշել է,որ անցնող տարին առանձնահատուկ էր հայ ժողովրդի համար. այն նշանավորվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով,որի նվիրված ձեռնարկներին մասնակցեց նաև բարեկամ չեխ ժողովուրդը։ 2015 թվականը լի էր նաև մարտահրավերներով թե՜ Հայաստանի, թե՜ Չեխիայի և թե՜ ողջ աշխարհի համար։ Դեսպանը հավելել է, որ Հայաստանն ու Չեխիան տարածքային առումով մեծ պետություններ չեն, բայց կարողանում են մանևրել բարդ աշխարհաքաղաքական իրավիճակներում։ Հայ դիվանագետը շնորհակալություն է հայտնել ներկաներին ակտիվ համագործակցության համար՝ նշելով,որ տարվա ընթացքում էլ ավելի են ընդլայնվել հայ-չեխական կապերը,եղել են բազմաթիվ փոխայցելություններ։ Իր խոսքի ավարտին դեսպանը հույս է հայտնել, որ նոր մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանի և Չեխիայի գործակցությունն առաջիկայում էլ ավելի կամրապնդվի։

Պատասխան շնորհակալական խոսքով հանդես են եկել բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշը, որը նշել է, որ երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանություններ բացելուց հետո իրապես ակտիվացել են հայ-չեխական խորհրդարանական կապերը։ Պատգամավորը կոչ է արել այն գործընկերներին, ովքեր դեռ չեն եղել Հայաստանում, «անպայման այցելել այդ հրաշք երկիրը»։

Ընդունելությանը մասնակցել են նաև Չեխիայի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Միխայելա Մարքսովան, Շրջակա միջավայրի պահպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Մանան, ՉՀ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]