Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Իրանի տեղական մարմնի դրամահավաք- միջոցառում է կազմակերպվել ՀՀ դեսպանությունում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Իրանի տեղական մարմնի դրամահավաք-
միջոցառում է կազմակերպվել ՀՀ դեսպանությունում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 26-ին Իրանում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Իրանի տեղական մարմնի կազմակերպած դրամահավաք-միջոցառումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, Թեհրանի Հայոց Թեմի թեմական խորհրդի, Հայ Կաթողիկե Եկեղեցու Իրանի Թեմի, Իրան-Հայաստան առևտրի պալատի, համայնքային միությունների ներկայացուցիչները, բարերարներ:

Ելույթներով հանդես են եկել Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, Իրանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչ Արին Քարիմյանը:

Միջոցառումն ուղեկցվել է հիմնադրամի անցած ուղու մասին տեսաֆիլմով և գեղարվեստական մասով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]