Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լիբանանում ՀՀ դեսպանը մասնակցել է խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հերթափոխի արարողությանը

 Լիբանանում ՀՀ դեսպանը մասնակցել է խաղաղապահ առաքելություն իրականացնող 
հայկական զորախմբի հերթափոխի արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 25-ին Լիբանանի հարավում գտնվող Շամա զորավանում տեղակայված UNIFIL-ի (The United Nations Interim Force in Lebanon) խաղաղապահ առաքելության արևմտյան բաժնի կենտրոնակայանում տեղի է ունեցել հայկական զորախմբի հերթափոխի ավարտման պաշտոնական հանդիսությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ծառայության ավարտից հետո հայ խաղաղապահների 2-րդ զորախումբը լիազորությունները փախանցել է Շամա ժամանած հաջորդ՝ 3-րդ զորախմբին: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, 2-րդ զորախմբի հրամանատար մայոր Վահան Ավագյանը, կենտրոնակայանի հրամանատար՝ բրիգադի գեներալ Ֆրանկո Ֆեդերիչին:

Գեներալ Ֆեդերիչին շնորհակալություն է հայտնել հայ խաղաղապահներին իրենց առաքելությունը բարձր մակարդակով իրականացնելու համար:

Դեսպան Քոչարյանը իր ելույթում նշել է, որ «Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական և թե՛ որակական իմաստով: Հայաստանը միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում` կուտակելով զգալի փորձ»: 

Դեսպանը բարձր է գնահատել միջազգային կազմակերպությունների և երկրների, մասնավորապես, Իտալիայի դերակատարությունը Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման և զարգացման գործում: Ավարտելով իր ելույթը, դեսպան Քոչարյանը երախտագիտության խոսքեր է արտահայտել իտալական հրամանատարության հասցեին, շնորհավորել ծառայությունն ավարտող հայ խաղաղապահներին և բարի ծառայություն մաղթել պարտականությունները ստանձնող նոր զորախմբին: 

Պաշտոնական հանդիսությունը եզրափակվել է հայ խաղաղապահների 2-րդ զորախմբի զինծառայողների պարգևատրմամբ, որոնց հանձնվել են ՄԱԿ-ի հատուկ մեդալներ` առաքելությունը հաջող ավարտելու համար:

Միջոցառմանը ներկա են եղել Լիբանանի զինված ուժերի ներկայացուցիչը, զորավանի սպայական անձնակազմը, մի շարք երկրների խաղաղապահներ:

Տեղեկանք. 2014թ.-ի նոյեմբերից, միանալով UNIFIL-ի ընտանիքին իտալական զորախմբի կազմում, հայ խաղաղապահներն իրականացնում են իրենց կարևոր առաքելությունը Լիբանանի Շամա քաղաքում տեղակայված ՄԱԿ-ի զինավանում, նպաստելով անվտանգության ամրապնդմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]