Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Հայաստանում

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վեհաժողովի խորհրդի նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում ի թիվս բազմաթիվ հարցերի լսվել է նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի՝ «2016թ. ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների մասին» զեկույցը, որն ընդունվել է միաձայն:

Հայկական պատվիրակությունը խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում առաջարկել է հաջորդ նիստն անցկացնել Հայաստանում՝ 2016թ. առաջին կիսամյակում, որն էլ ընդունվել է ՀԱՊԿ ԽՎ-ի կողմից:

ՀՀ խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանն աշխատանքային այցի շրջանակում մասնակցել է նաեւ Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերի շարքում քննարկվել է նաեւ Երեւանի Մատենադարանի տնօրեն, անվանի գիտնական, գրականության եւ մշակույթի գործիչ Հրաչյա Թամրազյանին՝ ԱՊՀ ՄԽՎ «Չինգիզ Այթմատովի անվան 2015թ. մրցանակ» շնորհելու հարցը: Պարգեւատրումը տեղի կունենա նոյեմբերի 27-ին՝ ԱՊՀ ՄԽՎ 43-րդ լիագումար նիստի ընթացքում՝ Սանկտ Պետերբուրգում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]