Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տուրօպերատորները մտադիր են Թուրքիայից դուրս բերել 9 հազար ռուսաստանցիների

 Տուրօպերատորները մտադիր են Թուրքիայից դուրս բերել 9 հազար ռուսաստանցիների

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի տուրօպերատորները մտադիր են Թուրքիայից դուրս բերել ռուսաստանցի 9 հազար զբոսաշրջիկների, որոնք ներկայումս այնտեղ հանգստանում են պլանավորված կարգով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ն, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը:

«Այսօր ամենագլխավոր խնդիրը տուրիզմի հարցում որոշակիություն մտցնելն է, քանի որ այսօր Թուրքիայում է գտնվում 9 հազար մարդ: Առայժմ տուրօպերատորները մտադիր են սովորական կարգով (դուրս բերել նրանց- ՏԱՍՍ), և դա ամենամեծ և բարդ խնդիրն է»,- հայտնել է Գոլոդեցը:

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմհեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Ռուսաստանի

Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածն անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»: «Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության դեմ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր թիկունքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն, ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել»,-ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ:

ՌԴ Դաշնային Խորհրդում առաջարկում են ժամանակավորապես կասեցնել Թուրքիայի հետ բոլոր կապերը: Իսկ Թուրքիան այս հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՆԱՏՕ-ին, ինչպես նաև ԱԳՆ է կանչել ԱՄՆ, Ֆրանսիայի,Չինաստանի և Միացյալ Թագավորության դեսպաններին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]