1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լույս տեսավ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Լիբրետո անապատի համար» բանաստեղծությունների ժողովածուն

 Լույս տեսավ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Լիբրետո անապատի համար» 
բանաստեղծությունների ժողովածուն

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» բանաստեղծությունների ժողովածուն նոր ասելիք է Ցեղասպանությանը վերաբերող գրքերի շարքում, ժողովածուն ոգևորում է ոչ միայն հայերին, այլև օտարներին: Նոյեմբերի 26-ին ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի «Լիբերտո անապատի համար» գրքի շնորհանդեսին նման դիտարկում արեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Ես հավատում եմ, որ Սոնան դեռ շատ է բարձրանալու, մենք նրանով հպարտանալու շատ առիթներ ենք ունենալու: Սոնան, լինելով բժիշկ հոգեբան, փորձում է իր բանաստեղծություններով բժշկել, հոգեբանական այնպիսի պատկերներ է ստեղծում, որ մտածում ես, որ հայ բառը, հայ խոսքը որքան բեղուն է, զորեղ ու կարող: Ես շատ հպարտ եմ, որ Սոնայի աշխատանքներն ու բանաստեղծություննները թարգմանվում են աշխարհի տասնյակ լեզուներով և նրան արդեն ճանաչում են նաև հայկական աշխարհում»,- «Արմենպրես»- ի հաղորդմամբ` ասաց նախարարը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Բանաստեղծուհին ասաց, որ գիրքը գրել է 4 տարի առաջ Արևմտյան Հայաստան մեկնելուց հետո: Ժողովածուն նվիրված է ցեղասպանության զոհերի հիշատակին, որոնց Սոնա Վանն անձանավորել է իր հորաքրոջ միջոցով:

«Ուղևորությունից վերադառնալուց հետո երկար ժամանակ չկարողացա ոչ մի կերպ բաժանվել այն ուրվականներից, որոնք ինձ հետապնդում էին այդ տարիների ընթացքում: Ես մեծացել եմ ցեղասպանությունից փրկված ընտանիքում, ցեղասպանության մասին պատմություններն հիմնականում լսել եմ հորաքրոջիցս, ով ցեղասպանության տարում պատրաստվում էր ամունանալ Վանում, պատրաստ էր նրա հարսնաշորը, սակայն թուրք հրոսակները մտան ու խանգարեցին»,- ասաց բանաստեղծուհին:

Սոնա Վանը նշեց, որ«Լիբրետո անապատի համար» բանաստեղծությունները համամարդկային երաժշտության նոտայով են, որով բանաստեղծուհին փորձել այն ձևակերպել այնպես, որ բանաստեղծությունները հասկանալի լինեն ոչ միայն հայ, այլև բոլոր ժողովուրդներին: «Լիբրետո անապատի համար» բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ: Սոնա Վանն իր բանաստեղծությունների ժողովածուն նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]