Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օբաման Գոհաբանության օրվա առթիվ ներում Է շնորհել երկու հնդկահավերի

Օբաման Գոհաբանության օրվա առթիվ ներում Է շնորհել երկու հնդկահավերի

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 25-ին ազգային տոնի՝ Գոհաբանության օրվա նախօրյակին, ավանդույթի համաձայն, ներում Է շնորհել երկու հնդկահավերի: Այս առիթով հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել Սպիտակ տան բացատում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գոհաբանության օրվա առթիվ Ազգային հնդկահավ կոչվելու իրավունքն ստացել Է Honest (Ազնվություն) մականունով թռչունը: «Երկրորդ համարն» այն դեպքում, եթե Honest-ը որեւիցե պատճառով չկարողանա կատարել իր պարտականությունները, դարձել Է Abe-ը (Էյբ, ի պատիվ նախագահ Աբրահամ Լինկոլնի):  

«Դժվար Է հավատալ, որ ես հնդկահավին ներում եմ շնորհում 7-րդ տարին անընդմեջ: Ժամանակը թռչում Է»,- ասել Է Օբաման: Քանի որ արարողությունն անցել Է անկաշկանդ մթնոլորտում, նախագահը կատակել Է՝ նշելով, մասնավորապես, թե իրեն հայտնի Է, որ ընդդիմախոսներն իրեն քննադատում են հնդկահավերի նկատմամբ զիջողություն ցուցաբերելու համար:  

Honest-ը եւ Abe-ն այժմ կուղարկվեն այն կալվածք, որտեղ մի ժամանակ ապրել Է 20-րդ դարի սկզբին Վիրջինիայի նահանգապետ  Վեստմոռլենդ Դեւիսը:

Գոհաբանության օրն ԱՄՆ-ում ազգային տոն Է հայտարարվել 1863 թվականին Լինկոլնի որոշմամբ: Իսկ 1941 թվականին Կոնգրեսն ընդունել Է բանաձեւ, որին համապատասխան այն սկսել Է նշվել նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը: Սակայն այս ավանդույթը ծնունդ Է առել տակավին 1621 թվականին, երբ ներկայիս Մասաչուսեթսի նահանգի տարածքում Փլիմության գաղութի առաջին նորաբնակները որոշել են շնորհակալություն հայտնել հավաքած բերքի համար: Տոնական սեղանի են հրավիրվել տեղացի հնդկացիները Վամպանոագ ցեղից, որոնք իրենց հետ բերել են արտասովոր թռչուն, որն ավելի ուշ հնդկահավ Է անվանել:    

Այդ ժամանակներից ի վեր հնդկահավը դարձել Է Գոհաբանության օրն ամերիկյան տոնական սեղանի անփոփոխ ատրիբուտը:

ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության կանխատեսումներով՝ այս տարի երկրում կբուծվի եւ կսպառվի 228 միլիոն հնդկահավ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]