Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ինքնաթիռները խոցելու համար նախատեսված խաղալիքներ չեն. Ռոուհանի

Ինքնաթիռները խոցելու համար նախատեսված խաղալիքներ չեն. Ռոուհանի

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրթիռներն ու ինքնաթիռները խաղալիքներ չեն՝ դրանք հենց այնպես օդում խոցելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ելույթ ունենալով կառավարության նոյեմբերի 25-ի նիստում:

«Միջադեպը, որը տեղի է ունեցել սիրիա-թուրքական սահմանում, շատ տագնապալի ու վտանգավոր ազդանշան է եւ վկայում է այն մասին, որ տարածաշրջանում այնքան մեծ է քաոսը, որ այսօրինակ չմտածված գործողությունները շատ վտանգավոր են: Հրթիռներն ու ինքնաթիռները խաղալիքներ չեն, որպեսզի ինչ-որ մեկը պարզապես դրանք կարողանա խոցել»,- Իրանի գործադիր իշխանության ղեկավարի խոսքը մեջբերել է Mehr գործակալությունը:

«Ինչ վերաբերում է այդ դեպքին, ապա մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն այդ սադրանքի համար: Մենք հարեւանն ու բարեկամը՝ Թուրքիան, պետք է լրջորեն հոգ տանի դրա մասին»,- նշել է Ռոուհանին:

Իրանի նախագահն ընդգծել է, որ «Ռուսաստանը եւ Թուրքիան Իրանի բարեկամ հարեւաններն են»: «Եվ մենք պահանջում ենք, որ այդ երկրները նախազգուշական միջոցներ ձեռնարկեն ապագայում նման միջադեպերի կանխման նպատակով եւ բոլոր ջանքերը գերծադրեն դրա համար»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]