Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Օբաման ստորագրել է Ուկրաինային զենքի մատակարարում արտոնող օրինագիծը

Օբաման ստորագրել է Ուկրաինային զենքի մատակարարում արտոնող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է 2016 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նորացված տարբերակը, որը 300 մլն դոլարի ռազմական օգնության հատկացում է նախատեսւոմ Ուկրաինային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Օրինագծի համապատասխան կետը, որն ստացել է «Նախաձեռնություն հաջակցություն Ուկրաինայի անվտանգության» անվանումը, Պենտագոնի ղեկավարին օժտում է Կիեւին «անվտանգության եւ հետախուզության ոլորտում համապատասախան աջակցություն» ցուցաբերելու համար ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ համաձայնեցմամբ 300 մլն դոլար օգտագործելու իրավունքով: Դրա տակ նկատի է առնվում, մասնավորապես, այսպես կոչված «մահաբեր զենքը», ներառյալ հակատանկային համակարգերը:

Միեւնույն ժամանակ այդ կետը ոչ թե պարտադիր, այլ խորհրդատվական բնույթ է կրում, եւ դրա իրագործումը պայմանավորված Է լինելու ԱՄՆ-ի վարչակազմի քաղաքական որոշմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]