Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քերին հորդորել է Մոսկվային եւ Անկարային՝ կարգավորել երկխոսությունը Սու-24-ի կործանումից հետո

Քերին հորդորել է Մոսկվային եւ Անկարային՝ կարգավորել երկխոսությունը Սու-24-ի կործանումից հետո

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հորդորել է Մոսկվային եւ Անկարային՝ կարգավորել երկխոսությունը Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռի  կործանումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Քերին կոչ է արել Ռուսաստանին եւ Թուրքիային՝ թույլ չտալ, որ ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպը սաստկացնի լարվածությունը երկու երկրների հարաբերություններում:

ՌԴ ԱԳ նախարարությունը հաղորդել է, որ Լավրովը խոսակցության ընթացքում «մատնանշել է Սիրիայում մարտական ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ ռուս-ամերիկյան հուշագրի կոպիտ խախտումը, որում ԱՄՆ-ը պատասխանատվություն է ստանձնել իր գլխավորած կոալիցիայի բոլոր մասնակիցների կողմից համապատասխան կանոնների պահպանման համար, ներառյալ Թուրքիան»:

Ռուսական կողմի տվյալներով՝ Լավրովը եւ Քերին նաեւ քննարկել են Ղրիմում էլեկտրականության անջատման հետ կապված իրադրությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]