Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում Ճապոնիայի դեսպանը հայերեն է սովորում

Հայաստանում Ճապոնիայի դեսպանը հայերեն է սովորում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին հայերեն է ուսումնասիրում և նմանություններ է գտնում հայերենի ու ճապոներենի միջև: «Հիմա հայոց լեզուն եմ ուսումնասիրում, բայց, ցավոք, ժամանակը քիչ է` շաբաթը մեկ անգամ է հաջողվում և ցավոք ոչ ամեն շաբաթ: Ես փորձում եմ: Իհարկե, դժվար է, բայց ինձ համար շատ հետաքրքիր է: Հայերենը եվրոպական լեզուներից մեկն է, բայց երբեմն զգում եմ, որ այն շատ նման է ճապոներենին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց դեսպանը:

Խոսելով հայ-ճապոնական հարաբերությունների մասին, դեսպանը շեշտեց այս տարի Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացման կարևորությունը: «Հայ-ճապոնական հարաբերությունները մինչև հիմա շատ լավ են զարգանում: Երբ Հայաստանը դարձավ անկախ պետություն, մենք շատ լավ հարաբերություններ հաստատեցինք: Ունենք նաև լավ գործընկերային կապեր»,-ընդգծեց նա:

Էյջի Տագուչին շեշտեց, որ Ճապոնիայի դեսպանությունն առաջիկայում ցանկություն ունի ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները: «Դեսպանության բացումը շատ լավ և մեծ քայլ է երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու առումով»,-ընդգծեց նա:

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.սեպտեմբերի 7-ին: 2010թ. հունիսից Ճապոնիայում գործում է ՀՀ դեսպանությունը: 2015թ. հունվարից ՀՀ-ում գործում է Ճապոնիայի դեսպանությունը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]