Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Անելիք բանկի» աշխատակցի սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է

«Անելիք բանկի» աշխատակցի սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անելիք բանկի» իրավաբանական ծառայության ղեկավար, 32-ամյա Հովհաննես Աթանյանի սպանության մեջ կասկածվող Երևանի բնակիչ, 1961թ. ծնված Մկրտիչ Պ.-ն ձերբակալվել է: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ին հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 24-ին` ժամը 20.40-ին, ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Վարդանանց փողոցի թիվ 14 հասցեում կրակոցներ են հնչում: Ժամը 21.10-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են նշված շենքի մոտ, որտեղ հայտնաբերել են 1983թ. ծնված Հովհաննես Աթանյանի դիակը` ձախ թիակի շրջանում հրազենային վնասվածքի հետքով: 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական անհետաձգելի միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 25-ին պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Երևանի բնակիչ, 1961թ. ծնված Մկրտիչ Պ.-ն:

Դեպքի առթիվ 2015 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները` դեպքի բոլոր հանգամանքները, սպանության շարժառիթը պարզելու ուղղությամբ: Քրեական գործով պարզված հանգամանքների մասին նախաքննություն այս փուլում այլ տեղեկություններ հրապարակման ենթակա չեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]