1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Forbes-ը հրապարակել է տարվա ամենատապալված ֆիլմերի ցանկը

Forbes-ը հրապարակել է տարվա ամենատապալված ֆիլմերի ցանկը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes ամսագիրը հրապարակել է տարվա ամենատապալված հոլիվուդյան ֆիլմերի տասնյակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Daily Mail-ը, հակավարկանիշային ցանկի առաջին հորիզոնականում հայտնվել է «Ռոքն Արեւելքում» ֆիլմը, որի եկամուտը կազմել է 2,9 միլիոն դոլար, իսկ ծախսը`15 միլիոն: Շոն Փենի մասնակցությամբ «Հանմեն» ֆիլմը երկրորդն է: Ֆիլմի եկամուտը` 10,7 միլիոն դոլար է, ծախսը` 40 միլիոն:

Դետեկտիվ ժանրում նկարահանված «Կիբեռ» ֆիլմի հասույթը կազմել է 19,4 միլիոն դոլար, մինչդեռ ֆիլմը ստեղծելու համար պրոդյուսերները ծախսել են 70 միլիոն: Տասնյակում են նաեւ «Գործի մեջ», «Ուլտրաամերիկացիները, «Ալոհա» «Րոպեում սրտի 128 զարկ» եւ այլ ֆիլմեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]