Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իտալիայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ

Իտալիայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Տրենտո և Ռովերետո քաղաքներում նոյեմբերի 19-ից 21-ը կայացել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպվել են Տրենտո և Ռովերետո քաղաքների «Cartiro» բանկի հիմնադրամի կողմից՝ Իտալիայում Հայաստանի դեսպանության և Իտալիայի հայերի միության հետ համագործակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, նոյեմբերի 19-ին Ռովերետոյի ֆիլհարմոնիկ դահլիճում կայացել է գրական-երաժշտական երեկո, որի ընթացքում դաշնակահար Անի Մարտիրոսյանի կատարմամբ հնչել են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և իտալերենով ընթերցվել հատվածներ Դանիել Վարուժանի ու Անտոնիա Արսլանի ստեղծագործություններից: Նախքան համերգը ներկաներին ողջույնի խոսքով դիմել են Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը և Ռովերետոյի փոխքաղաքապետ Քրիստինա Ացոլինին:

Նոյեմբերի 20-ին Տրենտոյում կայացել է «Հայոց ցեղասպանության 100-ամյակը. 1915-2015» խորագրով գիտաժողովը, որին ներկա են եղել հազարից ավելի մասնակիցներ: Ներկաներին բացման խոսքով դիմել են «Cartiro» բանկի հիմնադրամի նախագահ Միքելե Իորին և Տրենտոյի ինքնավար շրջանի նախագահ Ուգո Ռոսսին: Գիտաժողովի բանախոսներն են եղել դեսպան Սարգիս Ղազարյանը, Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պիետրո Քուչուկյանը, Սիենայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի ցեղասպանագետ Մարչելլո Ֆլորեսը, Իտալիայի հայերի միության նախկին նախագահ, Միլանի ու Տրենտոյի համալսարանների սոցիոլոգիայի դասախոս, պրոֆեսոր Հակոբ Մանուկյանը, «Osservatorio Balcani e Caucaso» ուսումասիրությունների կենտրոնի Հայաստանի հարցերով պատասխանատու Սիմոնե Ձոպելլարոն և այլոք:

Իրենց ելույթներում բանախոսներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության քաղաքական, իրավական և կրոնական ասպեկտների, թուրքական ժխտողականության, նոր ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտության և թեմային առնչվող այլ հարցերի:

Նոյեմբերի 21-ին «Cartiro» բանկի հիմնադրամի Տրենտոյի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Արմին Տեոֆիլ Վեգները և Անատոլիայի հայերը, 2015» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը, որի ընթացքում ելույթ են ունեցել դեսպան Սարգիս Ղազարյանը, Տրենտոյի քաղաքապետ Ալեսանդրո Անդրեատան, Տրենտոյի արքեպիսկոպոս Լուիջի Բրեսանը և եԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավար Միքելե Նիկոլետտին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]