Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ողջ մնացած ռուս օդաչուն ներկայացրել է Սու-24-ի խոցման մանրամասները

Ողջ մնացած ռուս օդաչուն ներկայացրել է Սու-24-ի խոցման մանրամասները

ՄՈՍԿՎԱ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի անձնակազմի ողջ մնացած անդամ Կոնստանտին Մուրախտինը հավաստիացրել է, որ ինքնաթիռը չէր կարող խախտել Թուրքիայի օդային տարածքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, Մուրախտինը շեշտել է, որ իրենք տարածքը գիտեին եւ չէին կարող նման սխալ գործել:

«Բացառվում է, որ անգամ մեկ վայրկյանով մենք խախտեինք Թուրքիայի օդային սահմանը: Հատկապես, որ մենք թռիչքը կատարել ենք 6000 մետր բարձրության վրա: Եղանակը պարզ էր: Գործողության ողջ ընթացքում, մինչ ինքնաթիռի պայթյունը, հրթիռներն ամբողջությամբ ղեկավարվել են: Ես դրանք շատ լավ տեսել եմ թե՛ քարտեզով, թե՛ տեղանքով` որտեղ ենք մենք, եւ որտեղ է սահմանը: Անգամ Թուրքիա մտնելու վերաբերյալ նախազգուշացում չի եղել»,- պատմել է Մուրախտինը: 

Նա պատմել է, որ բազմիցս իրականացրել են ռազմական թռիչքներ եւ հինգ մատի պես գիտեին իրենց առաջադրանքը` կատարել ռազմական գործողություն եւ վերադառնալ ավիակայանատեղի: Մուրախտինը պատմել է նաեւ, որ թուրքական հրթիռը անականկալ կերպով է հարվածել ինքնաթիռին, եւ անձնակազմը չի ունեցել որեւէ հնարավորություն խուսափելու հարվածից: Ըստ ռուս օդաչուի, թուրքական կողմը որեւէ նախազգուշացում չի կատարել, ընդհանրապես թուրքական կողմի հետ որեւէ կապ չի եղել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]