Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը խթանում է ապակեմանրաթելային խողովակների արտադրությունը

Կառավարությունը խթանում է ապակեմանրաթելային խողովակների արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՋիԱրՓի Սիսթեմս» ՓԲԸ-ն գերակա  ոլորտում իրականացվող  ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար ՀՀ կառավարության կողմից կստանա մաքսատուրքից ազատման արտոնություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 26-ի նիստի օրակարգում:

«Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

«ՋիԱրՓի Սիսթեմս» ՓԲԸ-ն հիմնվել է 2011 թվականին և ներկայացված հայտի համաձայն արդեն մի քանի տարի է ինչ գործունեություն է ծավալում և հանդիսանում է տարածաշրջանում միակ ապակեմանրաթելային խողովակներ արտադրող ընկերությունը: Արտադրանքի հիմնական սպառողներն են փոքր հիդրոէլեկտրակայանները: Արտադրության մեջ կիրառվում է TCR glass ստանդարտի ապակի: Ընկերության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ ԵԱՏՄ անդամ երկրներում արտադրվում է E glass ստանդարտի ապակի, որն իր ֆիզիկատեխնիկական և քիմիական հատկանիշներով չի բավարարում գործարանի տեխնոլոգիական պահանջներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]