Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Այո և ոչ». քարոզարշավի 12-րդ օրվա ֆոտոպատմություն

«Այո և ոչ». քարոզարշավի 12-րդ օրվա ֆոտոպատմություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ընթերցողին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ քարոզարշավի շրջանակներում «Այո և ոչ» հեռուստանախագծի ֆոտոպատմությունները: Այն, ինչ դուրս է մնացել ուղիղ եթերից, սակայն ֆիքսել է «Արմենպրես»-ի լուսանկարչի օբյեկտիվը, հետաքրքիր ու հիշարժան է. քարզարշավի 12-րդ օրը «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցները եղել են Արարատի մարզում` Վերին Արտաշատ գյուղում, Մասիսում:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Հեռուստանախագիծը մեկնարկել է նոյեմբերի 13-ին: Քարոզարշավի շրջանակներում Ռեալիթի շոուի մասնակից 16 քաղաքական և հասարակական գործիչներն այս ընթացքում եղել են Սյունիքի,Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերի տարբեր բնակավայրերում, հանդիպում ունեցել բնակիչների հետ,քննարկել սահմանադրական բարեփոխումները:

Հեռուստանախագծի մասնակիցները բաժանված են 2 խմբի: Հյուսիսիային ճակատի խմբում ընդգրկվածեն «այո»-ի կողմնակիցներ, Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, Միքայել Մելքումյանը և ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը, ինչպես նաև «ոչ»-իկողմնակիցներ Պետրոս Մակեյանը, Վարդան Խաչատրյանը, Արմեն Մկրտչյանը, Նարեկ Այվազյանը:


Հարավային ճակատի մասնակիցներն են «այո»-ի կողմնակիցներ, Ազգային ժողովի պատգամավորներԿարինե Աճեմյանը, Վարդան Այվազյանը, սահմանադրական բարեփոխումների մասնագիտականհանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանը, «ոչ»-ի կողմնակիցներ «Հասարակական կարծիքի ուսումնասիրության» կենտրոնի նախագահ Թամարա Գևորգյանը, Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]