Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Բանանց»-ը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի «Ալաշկերտ»-ին

«Բանանց»-ը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի «Ալաշկերտ»-ին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ պատասխան խաղում «Բանանց»-ը սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտություն կրեց «Ուլիս»-ից, սակայն առաջին խաղում տարած 3-0 հաշվով հաղթանակի շնորհիվ ապահովեց իր տեղը կիսաեզրափակիչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Բանանց»-ի մամուլի ծառայությունը:  Հանդիպումը հաջող մեկնարկեց «Բանանց»-ի համար և արդեն 19-րդ րոպեին Լաերսիոն հերթական անգամ աչքի ընկավ դիպուկությամբ՝ մրցակցի դարպասապահի գլխավերևով գնդակն ուղարկելով դեպի ցանցը: Սակայն առաջին կեսի ընթացքում մրցակցի ֆուտբոլիստներին հաջողվեց երկու անգամ գրավել «Բանանց»-ի դարպասը և առաջ անցնել հաշվի մեջ: Ողջ երկրորդ կեսի ընթացքում «Բանանց»-ի ֆուտբոլիստները փորձեցին ուղիներ գտնել դեպի մրցակցի դարպասը, սակայն բոլոր գրոհներն էլ հաջող ավարտ չունեցան: Այսպիսով, «Բանանց»-ը հաղթեց ընդհանուր 4-2 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի «Ալաշկերտ»-ին:

Գավաթի խաղարկությունում «Բանանց»-ի հաջորդ մրցակիցն ընդհանուր 5-0 հաշվով է հաղթել «Արարատին» (4-0 և 1-0) և դուրս եկել կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակիչ հանդիպումները նախատեսված են 2016թ. մարտի 15/16-ին և ապրիլի 13-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]