Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արթուր Աբրահամը հանդիպել է սիրիացի փախստական երեխաների հետ

 Արթուր Աբրահամը հանդիպել է սիրիացի փախստական երեխաների հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպել է սիրիացի փախստական երեխաների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզասրահում հանդիպել է ծնողական խնամքից զրկված սիրիացի փախստական 40 երեխաների հետ, նրանց ցուցադրել բռնցքամարտի իր հմտությունները, կիսվել իր փորձով:

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հանովերում կայացած մենամարտում Աբրահամը մրցում էր 33-ամյա բրիտանացի Մարտին Մարեյի հետ: Աբրահամը բավականին պաշտպանողական կեցվածով էր հանդես գալիս: Նա կարողացավ հաղթանակի հասնել միավորների շնորհիվ` 115-112, 112-115, 116-111:

 

 

Լուսանկարը` Getty Images


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]