Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տուլայում վթարից տուժածները դրամական հատուցում ստանալու համար պետք է դիմեն Տրանսպորտի և կապի նախարարություն

Տուլայում վթարից տուժածները դրամական հատուցում ստանալու համար պետք է դիմեն 
Տրանսպորտի և կապի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ  ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները և զոհվածների ընտանիքների անդամները ՀՀ կառավարության կողմից սահմանված դրամական փոխհատուցումը ստանալու համար անձը հաստատող փաստաթղթով կարող են ներկայանալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն` ներկայացնելով մի շարք փաստաթղթեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

ՀՀ կառավարության որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից 50 մլն դրամ է հատկացվել նոյեմբերի 3-ին ՌԴ Տուլայի շրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի  հետևանքով տուժած անձանց պետական աջակցություն ցույց տալու նպատակով: Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի կտրամադրվի  1,5 մլն դրամ, ՀՀ և ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ: Ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին կտրամադրվի 500 հազարական դրամ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել (010) 59-00-24, (010) 59-00-29 հեռախոսահամարներով: Նախարարությունում գործում է նաև թեժ գիծ՝ (010) 59-01-02,  (010) 59-01- 04, (010) 59-01-05  հեռախոսահամարներով և [email protected] էլեկտրոնային հասցեով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]