Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սփյուռքի նախարարության էլեկտրոնային շտեմարանը թարմացվել է ավելի քան 4900 տվյալով

Սփյուռքի նախարարության էլեկտրոնային շտեմարանը թարմացվել է ավելի քան 4900 
տվյալով

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում նոյեմբերի 25-ին կայացած նախարարին կից ատյանի հերթական նիստում քննարկվել է երեք հարց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարության աշխատակազմի տեղեկատվության եվ հեռակաղորդակցության վարչության տարեկան հաշվետվությունը ներկայացրել է վարչության պետ Վ. Վարդանյանը: Զեկուցողը նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում կատարվել է վերլուծական 32 աշխատանք, նորացվել և լրամշակվել է նախարարության պաշտոնական կայքը: «Իրավական ակտեր» բաժինն ամբողջությամբ ենթարկվել է կառուցվածքային փոփոխության, որտեղ նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության համագործակցությամբ մշակվել և տեղադրվել է 139 իրավական ակտ: «Բյուջե, հաշվետվություններ» բաժնում տեղադրվել է ՀՀ սփյուռքի նախարարության 2015 թվականի ֆինանսական ծրագիրը: «Տեսասրահ» բաժնում տեղադրվել 176 տեսանյութ;

Հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվական քաղաքականության ներկայացմանը, ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, նպատակներին եւ խնդիրներին, նախարարության կողմից իրականացված և իրականացվող ծրագրերին եւ դրանց հեռահար նպատակներին: Հաշվետու ժամանակահատվածում թվայնացվել և կայքում տեղադրվել է 37500 էջ նյութ, 129 ամբողջական գիրք, ինչպես նաև շուրջ 750 նյութ: Հայկական սփյուռքի պատմության վիրտուալ թանգարանում տեղադրվել է շուրջ 700 նյութ և ավելի քան 950 նոր թվայնացված լուսանկար: Էլեկտրոնային շտեմարանի համար տարբեր աղբյուրներից հավաքագրվել է ավելի քան 4900 տվյալ:

Նախարարը կարևորել է վարչության hամակարգված աշխատանքը, տեղեկատվության օպերատիվությունը և համահայկական ցանցերի հետ աշխատանքի ակտիվությունը:

Ամերիկայի հայ համայնքների վարչության տարեկան հաշվետվությունը ներկայացրել է վարչության պետ Ռ. Հովհաննեսյանը: Զեկուցողը նշել է, որ «Կրթամշակութային աջակցություն հայ համայնքներին» 2015թ. ծրագրի շրջանակներում Սիդնեյ են գործուղվել արվեստի գործիչներ «Հայկական Փառատոն 2015թ.» համերգային ծրագրով հանդես գալու, հայկական մշակութային կենտրոններում և դպրոցներում հայկական մշակույթն ու երգարվեստը տարածելու նպատակով: 2015թ. հուլիսի 15-ից օգոստոսի 20-ը կազմակերպվել է ուսուցչուհի, մեթոդիստ Աստղիկ Բալայանի այցը Ավստրալիա՝ Սիդնեյ, հայկական մշակութային կենտրոններում և դպրոցներում մայրենի լեզուն որպես օտար լեզու դասավանդելու,  ուսուցիչներին, ինչպես նաև աշակերտներին վերապատրաստելու նպատակով: 

ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ բարեգործական ծրագրեր են իրականացվել. Կանադայի հայ համայնքի կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանն են տրամադրվել տաքացվող գուլպաներ` նախատեսված սահմանամերձ զորամասերի համար: Իրականացվել է տարածաշրջանային հայ համայնքներում լույս տեսնող ԶԼՄ-ների մոնիթորինգ, նյութերն ուղարկվել են «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականին: Համալրվել են տարածաշրջանի հայ համայնքների անձնագրերը:

«Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի գործունեության վերաբերյալ զեկուցել է գլխավոր խմբագիր Ն. Մկրտիչյանը: Զեկուցողը նշել է, որ ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր»  էլեկտրոնային պարբերականը որպես նախարարության հիմնական լրատվամիջոց իր ընթերցողներին իրազեկում է Հայաստանի, Սփյուռքի եւ աշխարհի տարբեր երկիրներում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ դառնալով Հայաստան-սփյուռք եւ Սփյուռք-Սփույռք կապերի ամրապնդման կարևոր օղակներից մեկը: Կայքը գործում է ռուսերեն, անգլերեն եւ հայերեն տարբերակներով։ Պարբերականը Հայաստանում գրանցված միակ լրատվական կայքն է, որ ունի արևմտահայերեն տարբերակ, և որպես այդպիսին համահայկական հետաքրքրութուն ներկայացնող տեղեկատվական-ճանաչողական կայք է։ «Հայերն այսօր»-ի տեղեկատվական քաղաքականության գլխավոր թիրախներն են` Սփյուռքի նախարարության առաջադրած ռազմավարական խնդիրների ուղղությամբ իրականացվող գերակա ծրագրերն ու ձեռնարկները` «Արի տուն» երիտասարդների հայրենաճանաչության ծրագիրը, «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացները, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, համահայկական համաժողովները, զանազան մրցույթներ, ինչպես նաև` Սփյուռքում հայապահպանության, հայկական ներուժի հայտնաբերման ու համախմբման, հայրենադարձության խթանման, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, Հայոց եկեղեցու շուրջ համախմբմանը միտված թեմաների համապարփակ լուսաբանումը:

«Հայերն այսօր»-ը համագործակցում է Հայաստանում գործող սփյւռքյան գիտական, ուսումնական եւ լրատվական կառույցների, Սփյուռքի համայնքային կառույցների, համահայկական կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ անհատ լրագրողների հետ: Լուրերի և այլ նյութերի հրապարակումներից բացի, «Հայերն այսօր»-ն իրականացնում է այլ ծրագրեր, որոնք առավել ճանաչում բերեցին կայքին եւ բազմացրեցին ընթերցողների թիվը:

Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անդրադարձել է նախորդ մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքներին, ձեռքբերոմներին ու բացթողումներին,  և կարևորել սերտ կապն ու համագործակցությունը Սփյուռքի բոլոր հայ համայնքների հետ այդ ուղղությամբ նախարարության վարչությունների կազմակերպված ու համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]