Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիան սպառնում է Ցեղասպանությունը ճանաչած Պարագվային

Թուրքիան սպառնում է Ցեղասպանությունը ճանաչած Պարագվային

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում Թուրքիայի դեսպան Թաներ Քարաքաշը, ով նաև Պարագվայում Թուրքիայի ներկայացուցիչն է, քննադատել է Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Prensa Armenia-ն:

Պարագվայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի ղեկավար Վիկտոր Պոկատոյի հետ հանդիպմանը նա սպառնացել է խզել առևտրական կապերը Պարագվայի հետ: Հանդիպումից հետո Պոկատոն խոստացել է քննել Ցեղասպանությունը ճանաչած բանաձևը վերափոխման ենթարկելու հնարավորությունները:

Պարագվայցի քաղաքական գործիչ Ռաֆայել Սերան դատապարտել է Անկարայի կողմից գործադրված ճնշումները՝ քննադատելով նաև դրանց տեղի տալու Պոկատոյի դիրքորոշումը:

Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի վարիչ Ալֆոնսո Տաբակյանը նույնպես դատապարտել է Թուրքիայի նման գործելաոճը, ինչը դարձյալ ապացուցում է Անկարայի իշխանությունների մենատիրական հակումները:

Հոկտեմբերի 29-ին Պարագվայի սենատում միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը։ Պարագվայը Լատինական Ամերիկայի 7-րդ պետությունն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունն այդ մայրցամաքում մինչ այդ ճանաչել են Ուրուգվայը, Արգենտինան, Չիլին, Բրազիլիան, Բոլիվիան եւ Վենեսուելան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]