Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բացառիկ մանրամասներ է ներկայացնում տունը զինված խմբավորմանը վարձով տված սեփականատիրոջ քույրը

Բացառիկ մանրամասներ է ներկայացնում տունը զինված խմբավորմանը վարձով տված 
սեփականատիրոջ քույրը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի` զինված հանցավոր խմբավորմանը վարձով տրված առանձնատան սեփականատերը տունը վարձակալության էր հանձնել մեկ ամսով: Վարձակալները խնդրել էին բնակվել մի քանի օր ավելի: Այս մասին լրագրողներին պատմեց տան սեփականատիրոջ քույրը` Գայանե Հախվերդյանը: Սեփականատերը կանչվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: «Քույրս ֆինանսական խնդիրներ ուներ. երեխան սովորում է Պոլիտեխնիկական համալասարանում, պետք է ուսման վարձը վճարեր, այդ պատճառով տունը վարձով էր տվել և բնակվում էր մորս տանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատմեց Հախվերդյանը: Նա տեղեկություն չունի, թե վարձակալները ինչ ազգության ներկայացուցիչներ են եղել, սակայն նշեց, որ պայմանագիրը կնքելիս տանտիրոջը տվել են մի կնոջ անձնագրի պատճենը, ով Նուբարաշենի բնակիչ է, իսկ անշարժ գույքի գործակալին ոչ մի կերպ գտնել չի հաջողվում: Այդուհանդերձ, վարձակալների պահվածքում որևէ տարօրինակ բան չեն նկատել: «Հավանաբար ծպտված են գործել»,-նկատեց Հախվերդյանը, ով տեղյակ չէ նաև, թե վարձակալներն ինչ ազգակցական կամ այլ կապի մեջ են եղել միմյանց հետ: Բնակվողների մեջ եղել են երիտասարդ աղջիկներ:

Գայանե Հախվերդյանը շնորհակալություն հայտնեց իրավապահ մարմիններին հանցավոր խումբը վնասազերծելու համար, որովհետև եթե որևէ հանցագործություն անեին, իրենք իրենց մեղավոր կզգային:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված  խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝  այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Նոյեմբերի 25-ին Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում  հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներփամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]