1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ վարչապետը բաց դաս է անցկացրել Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցում

ՀՀ վարչապետը բաց դաս է անցկացրել Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշակերտների և ուսուցչական կազմի հրավերով այցելել է Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Անդրանիկ Մարգարյանի հուշարձանին և դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանի ուղեկցությամբ շրջել է դասասենյակներով` ծանոթացել ուսումնական գործընթացին և աշակերտների համար ստեղծված կրթական պայմաններին: Տեղեկացվել է, որ դպրոցը համալրվել է կրթության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով, գույքով, իսկ ինֆորմատիկայի, ֆիզիկայի և քիմիայի դասասենյակները՝ նոր և ժամանակակից համակարգիչներով, սարքավորումներով ու լաբորատորիաներով:

Այնուհետև վարչապետն ավանդական բաց դաս է անցկացրել, որի ընթացքում պատասխանել է աշակերտներին հետաքրքրող տարբեր հարցերի: Վարչապետը նշել է, որ աշակերտների համար այսօր դպրոցում ստեղծվել են որակյալ կրթություն ձեռք բերելու լավ պայմաններ: «Հաջողության հասնելու հիմնական գրավականներից մեկը գիտելիքն է: Կոչ եմ անում, խնդրում և հորդորում ձեզ ժամանակը ճիշտ օգտագործել, ձեռք բերել լավ գիտելիքներ: Մեր երկրի ապագան դուք եք, դուք եք մեր երկիրը հետագայում կառուցելու, զարգացնելու և տանելու առաջ: Հայ ժողովրդի մտավոր ռեսուրսն անսպառ է. պետք է զարգացնենք և հզորացնենք Հայաստանը, ամրապնդենք Հայրենիք-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետն ընդգծել է, որ կրթության ոլորտը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է և գործադիրն անում է ամեն ինչ ու շարունակելու է ջանքեր գործադրել՝ մատաղ սերնդի համար բարձրակարգ կրթություն ապահովելու համար:

Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները շնորհակալություն են հայտնել վարչապետ Աբրահամյանին իրենց հրավերին արձագանքելու և դպրոց այցելելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]