Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բակո Սահակյանի մոտ քննարկվել են դեկտեմբերին կայանալիք մարդահամարի հետ կապված հարցեր

Բակո Սահակյանի մոտ քննարկվել են դեկտեմբերին կայանալիք մարդահամարի հետ կապված 
հարցեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված 2015թ. դեկտեմբերին հանրապետությունում կայանալիք մարդահամարի կազմակերպման հետ կապված հարցերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, լսելով շահագրգիռ մարմինների ղեկավարների կողմից ներկայացված տեղեկությունները` Նախագահը կարեւորել է մարդահամարի պատշաճ անցկացումը՝ այս ուղղությամբ տալով մի շարք կոնկրետ հանձնարարականներ:

Խորհրդակցությանը ներկա են եղել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]