Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը ցավակցություն է հայտնել Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Նախագահը ցավակցություն է հայտնել Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 24-ին ցավակցական հեռագիր է հղել Վարդերեսյանների և Աբաջյանների ընտանիքին՝ հայ թատրոնի և կինոյի մեծանուն դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.

«Վարդուհի Վարդերեսյանը հայ բեմի այն վարպետներից էր, ով հայրենի մշակույթին տասնամյակների նվիրվածության, ստեղծած վառ և տպավորիչ կերպարների շնորհիվ վայելում էր հայրենակիցների սերն ու համակրանքը: Նրա կերտած հերոսներն ընդմիշտ կմնան հայ թատրոնի և կինոյի պատմության, ինչպես նաև արվեստի բազմահազար երկրպագուների հիշողության մեջ:

Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]