1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ջասթին Բիբերը գերազանցել Է The Beatles-ի եւ Դրեյքի ռեկորդը

Ջասթին Բիբերը գերազանցել Է The Beatles-ի եւ Դրեյքի ռեկորդը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի փոպ-երգիչ Ջասթին Բիբերը ռեկորդ Է սահմանել այն երգերի քանակով, որոնք միաժամանակ հայտնվել են Billboard հանդեսի թեժ հարյուրյակում: Նոր շաբաթական չարտում, որը թվագրված Է 2015 թվականի դեկտեմբերի 5-ով, կան Բիբերի 17 երգեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախորդ ռեկորդը՝ 14 երգ, որոնք միաժամանակ եղել են Billboard  Hot 100-ում, սահմանվել Է The Beatles-ի կողմից 1964 թվականի ապրիլին: 2015 թվականին այն երկու անգամ կրկնել Է կանադացի ռեփեր եւ երգիչ Դրեյքը մարտի 7-ի եւ հոկտեմբերի 17-ի չարտերում:

Ջասթին Բիբերի Purpose նոր ալբոմը լույս Է տեսել նոյեմբերի 13-ին եւ միանգամից հայտնվել Billboard 200 չարտի առաջին հորիզոնականում: Նոր սկավառակի բոլոր 13 երգերը, գումարած մի քանի բոնուս-թրեքներ, հայտնվել են Billboard Hot 100-ի հիթ-շքերթում: Ամենաբարձր տեղը (երկրորդ) զբաղեցնում Է Sorry երգը, ամենացածրը (98-րդ)՝ Trust երգը:

21-ամյա Ջասթին Բիբերը երգերի հեղինակ Է, երաժիշտ եւ դերասան: 2012 թվականի դրությամբ, աշխարհում վաճառվել Էր Բիբերի ալբոմների ավելի քան 15 միլիոն օրինակ: 2015 թվականին Ջասթինի What Do You Mean? սինգլը գլխավորել Է շատ երկրների, ներառյալ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի հիթ-շքերթները: Purpose-ն արտիստի չորրորդ ալբոմն Է:

 

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]