Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերմանիայի Լեեր քաղաքում օծել են Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարը

Գերմանիայի Լեեր քաղաքում  օծել են Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասի Լեեր քաղաքի «Ինզելգարթեն» պուրակում հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման էկումենիկ արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Լեերի քաղաքապետ Բեատրիքս Քուլը, նախկին քաղաքապետ Վոլֆգանգ Քելլները, մարզային խորհրդի ղեկավար Բերնհարդ Բրամլագեն, հայ, գերմանացի և ռուս հոգևորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, ինչպես նաև Գերմանիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը նշել է, որ խաչքարը վառ կպահի Օսմանյան կայսրությունում իրականացված հանցագործության անմեղ զոհերի հիշատակը:

Իսկ Լեերի քաղաքապետ Քուլը ընդգծել է, որ, ինչպես ԳԴՀ Նախագահն է ասել այս տարվա ապրիլի 23-ին, պետք է պատմության հետ առերեսվել և իրականությունից չխուսափել: «Միայն այս ճանապարհով է հնարավոր սերունդների համար հարթել խաղաղ և հաշտ ապագա»,- հավելել է քաղաքապետը:

Արարողության ավարտին Աշոտ Սմբատյանը գրառում է կատարել Լեեր քաղաքի պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]