Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վիեննայում բարեգործական համերգի կազմակերպիչները հասույթը փոխանցել են Սիրիայի հայ համայնքին

Վիեննայում բարեգործական համերգի կազմակերպիչները հասույթը փոխանցել են Սիրիայի հայ 
համայնքին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում ՀՀ դեսպանությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միության Ավստրիայի գրասենյակը հոկտեմբերին 9-ին  համատեղ կազմակերպել են բարեգործական համերգ՝ ի աջակցություն Սիրիայում քաղաքացիական պատերազմից տուժած հայ համայնքի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգից ստացած ողջ գումարն փոխանցվել է Սիրիայի ՀԲԸՄ-ին:

Համերգին հնչել են Արամ Խաչատուրյանի լավագույն ստեղծագործությունները՝ ԱՄՆ-ից ժամանած անվանի հայ դաշնակահարուհի Կարինե Պողոսյանի կատարմամբ:

Այն կայացել է Վիեննայում ՀՀ առաքելության «Հայաստան» կենտրոնում: Ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներից բացի, համերգին ներկա են եղել Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, օտարերկրացի հանդիսատեսներ: Ողջույնի խոսքով է հանդես եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով ընդգծել է աշխարհասփյուռ հայության կողմից սիրիահայերին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]