Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախը շահագրգռված է երգչախմբային արվեստը զարգացնելու հարցում

Արցախը շահագրգռված է երգչախմբային արվեստը զարգացնելու հարցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է դանիական «Վոքս Վիվա» երգչախմբին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից, հանդիպմանը նախարարը հյուրերին ներկայացրել է Արցախում երգչախմբային արվեստի ոլորտում արձանագրած հաջողությունները:

«Մենք շահագրգռված ենք, որ Արցախում զարգանա երգչախմբային արվեստը՝ գիտակցելով նաև, որ այն սովորեցնում է մարդկանց միասին լինել, միասին աշխատել»,- նշել է նախարարը:   

Հյուրերը փոխանցել են Արցախում ստացած տպավորությունները, շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:

«Մենք կազմում էինք մեր համերգային շրջագայության ծրագիրը, երբ Արցախում համերգներով հանդես գալու հրավեր ստացանք: Առանց երկար մտածելու միանգամից համաձայնվեցինք, և անհամբեր սպասում էինք արցախյան հանդիսատեսի հետ մեր հանդիպմանը»,- նշել է երգչախմբի դիրիժոր Ռիմեր Ինգեր Մետտեն

«Վոքս Վիվա» երգչախումբը ստեղծվել է որպես տղաների երգչախումբ, դանիական Նեստվեդ քաղաքի երաժշտական դպրոցում:  Մինչ օրս այն ղեկավարում է  Մետտե Ռիմերը:  Երգացանկում ընդգրկված են հոգևոր և աշխարհիկ երգեր, դանիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, սկանդինավյան երգեր ու բալլադներ, որոնք կատարվում են դանիերեն, շվեդերեն, գերմաներեն, անգլերեն, իսպաներեն և հայերեն: «Վոքս Վիվան» Դանիայում մասնակցում է  տարբեր միջոցառումների  ու համերգների, ինչպես նաև եկեղեցու կողմից կազմակերպված հարսանեկան, ծնդդյան արարողությունների և հիշատակի այլ օրերի: Քանի որ համույթի անդամներից մեկը ծնվել է Հայաստանում, ապա երգչախումբն ուրախությամբ է ընդունել Հայաստանը ճանաչելու հնարավորութունը և սկսել հայաստանյան համերգային շրջագայությունը` դրանով իսկ նոր ազդակ հաղորդելով Հայաստան-Դանիա մշակութային համագործակցությանը: Այդ շրջանակներում էլ կազմակերպվել են արցախյան համերգները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]