Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՓՄՁ ԶԱԿ-ը 100 տոկոսով կերաշխավորի սիրահայ գործարարների ներկայացրած գործարար ծրագրերը

ՓՄՁ ԶԱԿ-ը 100 տոկոսով կերաշխավորի սիրահայ գործարարների ներկայացրած գործարար 
ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հաստատված սկսնակ սիրահայ գործարարները բիզնեսի պլանավորման ու համապատասխան գործարար հմտություններ են սովորել: Դասընթացներն իրականացվել են «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգահին կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ծրագրի 16 մասնակիցներ արդեն ներկայացրել են 8 գործարար ծրագիր, որոնց  75 տոկոսն արտադրության, իսկ 25 տոկոսն ծառայությունների ոլորտի են։

ՓՄՁ ԶԱԿ-ի «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում սիրիահայ սկսնակ գործարարը հնարավորություն ունի օգտվել ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցության գործիքից: Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը կարող են ներկայացվել վարկավորման առավելագույնը` 5 տարի ժամկետով և 4 տոկոս տոկոսադրույքով: Գումարը առավելագույնը պետք է լինի 5 մլն դրամ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվում է  100 տոկոս երաշխավորություն:

Ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի օգոստոսի 11-ին՝ Երևան քաղաքում, ՄԱԿ ՓՀԳ-ի և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ համատեղ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]