Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականի մարզիչն անընդունելի է համարում Լյուքսեմբուրգի հետ ոչ-ոքին

Ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականի մարզիչն անընդունելի է համարում 
Լյուքսեմբուրգի հետ ոչ-ոքին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը, անդրադառնալով Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Լյուքսեմբուրգի հետ ոչ-ոքի ավարտված հանդիխումը, խաղից հետո կայացած ասուլիսում նշեց, որ իր սաները չէին թերագնահատել Լյուքսեմբուրգի ընտրանուն:

«Մեր խաղը բարելավվեց միայն երկրորդ կեսում: Մեզ համար անընդունելի է թե' խաղի որակը, թե' արդյունքը: Չեմ կարծում, որ մենք թերագնահատեցինք Լյուքսեմբուրգին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, շեշտեց Արտակ Օսեյանը:

Լյուքսեմբուրգի հավաքականի գլխավոր մարզիչ Կլաուդ Կամպոսի կարծիքով` Հայաստանի հավաքականը տեխնիկապես ուժեղ թիմ է: «Մենք լավ սկսեցինք հանդիպումը, սակայն դժվարությունները սկսվեցին, երբ մնացինք 10 ֆուտբոլիստով: Հայաստանի հավաքականի դեմ խաղալը դժվար էր, քանի որ տեխնիկապես ուժեղ թիմ ունեք: Մենք ուրախ ենք, որ Հայաստանից հեռանում են ոչ-ոքի արդյունքով»,- ընդգծեց նա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Լյուքսեմբուրգի հետ խաղում ոչ-ոքի` 1-1 ավարտեց հանդիպումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]