Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հառլեմ Դեզիրը ողջունում է ԵՄ-Հայաստան համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մանդատի տրամադրումը

Հառլեմ Դեզիրը ողջունում է ԵՄ-Հայաստան համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու 
մանդատի տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրը ողջունում է հոկտեմբերի 12-ին արտաքին գործերի խորհրդի ժողովի կողմից մանդատի հաստատումը, որով Եվրահանձնաժողովը լիազորվում է բանակցություններ սկսել ԵՄ-Հայաստան  համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից, այս մասին նշված է Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղարի հայտարարության մեջ:

«Սույն որոշումը կարևոր փուլ է Եվրամիության և 2009 թվականից Արևելյան գործընկերության մասնակից Հայաստանի հարաբերությունների  համար: Համաձայն Ֆրանսիայի կողմից սատարված բացառիկ ասոցացման բանաձևի, ապագա համաձայնագիրը պետք է հնարավորություն ընձեռի ամրապնդելու տնտեսական, քաղաքական և մշակութային շփումները Եվրամիության և  Հայաստանի միջև` միաժամանակ հարգելով Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի  որոշումը:

Վստահելով այդ բանակցությունների նկատմամբ հայկական իշխանությունների կառուցողական  ներգրավվածությանը, Եվրոպական հարցերի պետքարտուղարը կոչ է անում արագ կնքել այդ համաձայնագիրը և վերահաստատում է Ֆրանսիայի  պատրաստակամությունը  օժանդակել Հայատանին  երկրի արդիականացման և տնտեսական զարգացման համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում»,-ասված է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]