Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանը նոր սերնդի տորպեդների արտադրություն Է գործարկում

Իրանը նոր սերնդի տորպեդների արտադրություն Է գործարկում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դահղանը հայտարարել Է, որ երկիրը կարիք ունի ծովում իր պաշտպանական ներուժի մեծացման եւ այդ նպատակով կատարելագործված տորպեդների զանգվածային արտադրություն Է գործարկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 13-ին հաղորդել Է ISNA գործակալությունը:

«Պաշտպանության նախարարության գերակա ուղղություններից մեկն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) ռազմածովային ուժերին եւ բանակին ժամանակակից եւ հզոր զենք մատակարարելն Է»,- հոկտեմբերի 13-ին ասել Է Դահղանը Walfajr տիպի նոր տորպեդների ներկայացման հանդիսավոր արարողության ժամանակ:

Նա հավելել Է, որ պաշտպանության նախարարության գիտնականներն ու փորձագետները տորպեդը մշակել ու նախագծել են՝ օգտագործելով առաջավոր տեխնոլոգիաներ: Տորպեդը կարող Է բարձր արագություն զարգացնել, իսկ նրա մարտագլխիկը կարող Է մի քանի րոպեի ընթացքում պայթեցնել եւ արդյունավետորեն ոչնչացնել թիրախները, օրինակ՝ խոշոր ծովային նավեր:

 Ըստ գործակալության տվյալների՝ նոր զենքը, հիմնականում, կտեղադրվի սուզանավերի վրա եւ կկարողանա թիրախներ հայտնաբերել ռադարի եւ սոնարի միջոցով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]