Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ալբանիայի հայկական համայնքի ներկայացուցիչներն այցելել են Սփյուռքի նախարարություն

Ալբանիայի հայկական համայնքի ներկայացուցիչներն այցելել են Սփյուռքի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Ալբանիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ Վարուժան և Պերճ Փիրանյաններին: Պերճ Փիրանյանը հայերեն-ալբաներեն բառարան կազմելու համար 2012թ. պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով: Վարուժան Փիրանյանը Ալբանիայի Ապահովագրության ինստիտուտի զարգացման դեպարտամենտի տնօրենն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը ներկայացրել է նախարարության գործունեությունը և կարևորել Ալբանիայի հայ համայնքի հետ համագործակցությունը, հատկապես երիտասարդների մասնակցությունն «Արի տուն» և «Ամառային դպրոց» ծրագրերին:

Նախարարը, մասնավորապես, նշել է. «Սփյուռքում հայկական համայնքը հայ պահելու համար մենք պետք է օգնենք պահպանել լեզուն, մշակույթը, հավատքը, ընտանիքը: Մենք ծրագրեր ենք մշակում, որպեսզի Սփյուռքը ավելի մոտենա Հայաստանին, Հայաստանն էլ Սփյուռքին: Շատ կարևոր է սփյուռքի համախմբումը և մեկտեղումը, միասնականության զորացումը»: Նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ անշահախնդիր, ազգանպաստ գործունեության համար:

Հյուրերը ներկայացրել են համայնքի խնդիրները, առանձնահատկությունները, եկեղեցի և դպրոց հիմնելու ծրագրերը: Քննարկվել են հետագա համագործակցության, ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին մասնակցության հարցերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]