Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի անդամ երկրները Ռուսաստանին կոչ են արել համակարգել գործողություններն արևմտյան կոալիցիայի հետ

ՆԱՏՕ-ի անդամ երկրները Ռուսաստանին կոչ են արել համակարգել գործողություններն 
արևմտյան կոալիցիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի անդամ երկրները գտնում են, որ Ռուսաստանը պետք է Սիրիայում իր ջանքերը կենտրոնացնի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ և համակարգի գործողություններն արևմտյան կոալիցիայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին նշված է Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ճգնաժամի լուծման վերաբերյալ բանաձևի տեքստում: «Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կոչ ենք անում անհապաղ դադարեցնել հարձակումները սիրիական ընդդիմության և խաղաղ բնակչության դեմ և կենտրոնացնել պայքարը ԻՊ-ի դեմ պայքարում, ինչպես նաև միավորել ջանքերը միջազգային կոալիցիայի հետ, որը պայքարում է ԻՊ-ի դեմ, և նպաստել հասելու հակամարտության լուծմանը քաղաքական ճանապարհով»,- նշված է բանաձևի մեջ:

Դաշինքի 28 երկրների ներկայացուցիչների կարծքիով, ռուսական գործողությունները Սիրիայի տարածքում կարող են բարդացնել իրավիճակը:

Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]