1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՏՏ ոլորտի STEP դրամաշնորհային մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են

ՏՏ ոլորտի STEP դրամաշնորհային մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտության, տեխնոլոգիաների և ձեռներեցության ծրագրի «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են: 6 հազար ԱՄՆ դոլար CRDF Global կազմակերպությունից և 2 միլիոն 800 հազար դրամ ՀՀ էնոնոմիկայի նախարարության կողմից դրամաշնորհի արժանացած ստարտափերն են` Scycryptor-ը, Movie Trip-ը, InstaJob-ը, Tree Scale-ը, Localz-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Արմթեք ամենամյա համաժողովի շրջանակում անցկացված մրցույթն անցկացվել է արդեն 9-րդ անգամ, այն նախատեսված է գիտնականների ու տեխնոլոգիական ոլորտի նորարարական գաղափարների համար: Այս տարի մրցույթին դիմել է 90 նախագիծ, որոնցից եզրափակիչ փուլ անցել ու ժյուրիին ներկայանալու հնարավորություն են ստացել 26-ը:

«Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթի կազմակերպիչներն են Քաղաքացիական հետազոտությունների ու մշակումների հիմնադրամը` CRDF Global կազմակերպությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: Ծրագրի նպատակն է խթանել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում, նպաստել նորարարական գաղափարների առևտրայնացմանը Հայաստանի զարգացմանը նպաստող տեղեկատվական, հեռաղորդակցական ու բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում:

Բացի տրամանդրվող ուղղակի աջակցությունից, հաղթող թիմերին կցվում են մենթորներ ԱՄՆ-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]